19 06 2018

B+՝ «դրական» կանխատեսմամբ. «Fitch Ratings»-ի վարկանիշը՝ Հայաստանին

B+՝ «դրական» կանխատեսմամբ. «Fitch Ratings»-ի վարկանիշը՝ Հայաստանին

«Fitch Ratings» միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները  B+ մակարդակում՝ «դրական» կանխատեսմամբ:

Համաձայն «Fitch Ratings»-ի՝ Հայաստանի վարկանիշը հավասարակշռում են վստահելի արժութային քաղաքականության շրջանակը, արտաքին դիսբալանսի կրճատումը, մեկ շնչի հաշվով եկամուտների ավելացումը, կառավարման ցուցանիշները՝  ընդդեմ բարձր բյուջետային դեֆիցիտի, որը տանում է պարտքի բեռի ավելացման, արտաքին պարտքի բարձր ցուցանիշն ու լարված հարաբերությունները հարևան երկրների հետ։

Վարկանիշային գործակալությունը շնորհել է Հայաստանին արտարժույթով և տեղական արժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ B վարկանիշ, իսկ «երկրի առաստաղի» վարկանիշը հաստատվել է BB- մակարդակում:

Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական և ֆինանսական կայունություն՝ չնայած քաղաքական անորոշության բարձր մակարդակին:

Համաձայն գործակալության՝ երկիրն ունի տնտեսական և քաղաքական ցնցումներին դիմակայելու կարողություն: Գնաճային ճնշումները շարունակում են մնալ վերահսկողության ներքո: Մայիսի տվյալներով՝ 12-ամսյա գնաճը կազմել է 1,6 տոկոս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ