Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին նա մայիսի 25-ին հայտարարեց լրագրողների հետ զրույցում:
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությանը՝ չնայած տարաձայնություններին, Հրայր Թովմասյանն ասաց.
«Սահմանադրական դատարանը երբեք չի համագործակցում որևէ քաղաքական ուժի հետ, Սահմանադրական դատարանն իրականացնում է իր գործառույթները»։ Անդրադառնալով ՀՀ գործող Սահմանադրությանը` նա նշեց, որ Հայաստանում չկա սահմանադրական փակուղի:
«Այն Սահմանադրությունը, որի մշակմանը ես մասնակցել եմ, արժանացել է և' հայաստանյան, և' միջազգային հեղինակավոր կազմակերխպությունների բարձր գնահատականին ու այս ժամանակաահատվածում էլ դեռևս որևէ խնդիր չի առաջացնում»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ավելի վաղ հնչել էին տեսակետներ, թե այն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի համար էր գրված, նա ասաց, որ այդպես մտածողները սխալվեցին, և իրադարձությունները դա ի ցույց դրեցին:
Հրայր Թովմասյանը, անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածության և ընտրության հարցում ինքը ունի 0 ազդեցություն որոշելու վրա, թե ով պետք է լինի ՍԴ դատավոր:
Թովմասյանը հավելեց, որ ցանկացած թեկնածությանը, որը կառաջադրեն երեք սուբյեկտները` նախագահ, կառավարություն, ԱԺ պատգամավորներ, կողմ է, և որ ինքը հարգում է բոլոր կառույցների սահմանադրական իրավունքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը