29 04 2018

«Ելք» դաշինքը հանդիպել է ՌԴ պատվիրակության հետ

«Ելք» դաշինքը հանդիպել է ՌԴ պատվիրակության հետ

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն ապրիլի 29-ին խորհրդարանում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության հետ։ Այս մասին հայտնել է ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք` այս օրերին Երևանում են գտնվում Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, նրա տեղակալ Կոնստանտին Զատուլինը, ՌԴ Դաշնային ժողովի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը և այլ խորհրդարանականներ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ