29 04 2018

Հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` նոր կառավարության ձևավորման շուրջ. ԱՄՆ պետքարտուղարություն

Հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` նոր կառավարության ձևավորման շուրջ. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը հայտարարություն է տարածել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին՝ հորդորելով իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ: Հիթեր Նոյերթի հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրավիճակին: Որպես Հայաստանի բարեկամ՝ մենք բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ և հասնել այնպիսի հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը:

Մենք պաշտպանում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն ուղղված նախագահ Սարգսյանի աշխատակազմի շարունակական ջանքերը: Մենք շարունակում ենք գոհունակությամբ արտահայտվել ցույցերի խաղաղ բնույթի վերաբերյալ և համոզմունք ենք հայտնում, որ առաջիկա օրերին անվտանգային ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ