24  11  2017

«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովն ընդունել է հռչակագիր

«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովն ընդունել է հռչակագիր

«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովն ընդունել է հանդիպման արդյունքներով հռչակագիրը:

«Ազատություն ռադիոկայանի» թղթակից Ռիկարդ Յոզվյակը Twitter-ում նշել է, որ հռչակագիրն ընդունվել է առանց որևէ հարցի:

Գագաթնաժողովի մասնակիցները հռչակագրում ողջունում են գագաթնաժողովի շրջանակներում Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ հաստատված առանց վիզայի ռեժիմի արդյունավետ իրագործումը: Նրանք պատրաստակամություն են հայտնում սահմանված ժամկետում դիտարկել Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը՝ կողմերի միջև վիզայի ազատականացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի արդյունավետ իրագործման դեպքում:

ԵՄ-ն կշարունակի յուրաքանչյուր գործընկեր երկրի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ համատեղ քննարկել փոխադարձ առևտրի և ներդրումների խրախուսման գրավիչ և իրատեսական տարբերակները:

Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են անում շարունակել ջանքեր գործադրել տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորման համար՝ միջազգային իրավունքների սկզբունքների և նորմերի հիման վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ