Այսօր Բաքվում դատվում է Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործերով դատավարությանը։
«Հռոմի ստատուտին միանալուց հիշո՞ւմ եք` ինչ հայտարարություններ էին անում` հեսա կդատենք Ալիևին, մյուսներին․․․ պարզվեց նրա համար էր, որ ՌԴ նախագահը չկարողանա գալ Հայաստան։ Այսօր Ադրբեջանում դատվում է Հայաստանը։ Իրենք ամեն ինչ անելու են, որ այդ դատական որոշումենրով ցույց տան, որ ինչ եղել է Ղարաբաղում, ղարաբաղցիք կապ չունեն, որ դա ինքնորոշման հարց չէր Ղարաբաղում, որ դա էն գլխից Հայաստանն է «սարքել» Ադրբեջանի գլխին։ Եթե Հայաստանում ևս չեն հասկանում, որ սա պրոբլեմ է առաջին հերթին Հայաստանի համար, ի՞նչ ասեմ։ Սրանով նրանք ուզում են խաչ քաշեն ինքնորոշման իրավունքի վրա, ասեն, որ էն գլխից դա չի էլ եղել»,- ասաց Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը