10 02 2025

Բանակցային գործընթաց չի եղել․ Մենք ունենք Ադրբեջանի կողմից հրահանգներ․ Խաչատրյան 



 

«Բանակցային գործընթաց չի եղել։ բանակցային գործընթաց է, երբ երկու հավասարազոր կողմեր բարի կամքի դրսևորմամբ փրձում են իրար հետ գալ փոխադարձաբար ընդունելի լուծման։ Մենք ունենք Ադրբեջանի կողմից հրահանգներ և այլս իշխանության կողմից միակողմանի զիջումներ»,- լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ այդ գործընթացի վրա կարող են ազդել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից կորզված, կեղծված ցուցմունքները։ 

«2016-ի ապրիլյան պատերազմից հետո շրջանառվում էին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի փաստաթղթերը, որոնցով նախատեսվում էր ընդլայնել Կասպրչիկի գրասենյակը, ավելացնել դիտորդների թիվը եւ ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, Փաշինյանի բանակցությունների արդյունքում դրանք դուրս մղվեցին եւ դա փոխարինվեց, այսպես կոչված օպերատիվ կապով, որի մասին Փաշինյանը պայմանավորվել էր Ալիևի հետ Դուշանբեի  անհասկանալի բանակցությունների ժամանակ: Հիմա փոխադարձ վերահսկողության խնդիրը, թե Հայաստանը, թե Ադրբեջանը ԵԱՀԿ անդամ են և Ադրբեջանը ԵԱՀԿ շրջանակներում սահմանափակումների ենթակա է: Հայաստանը, դե թող այ հենց հիմա հղում կատարի ԵԱՀԿ-ի հետ 1999 թվականին ձեռք բերված համաձայնության վրա և գնա ստուգի: Մինչդեռ ասում է ԵԱՀԿ-ից եկեք դուրս գանք և Մինսկի խումբը լուծարենք»,- նշեց Խաչատրյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ