30 10 2017

Աղքատությունը խորանալու է. Պատգամավորների գնահատականը՝ 2018թ. բյուջեին



ԱԺ խմբակցությունները հոկտեմբերի 30-ին հանդես եկան նախորդ շաբաթն ամփոփող ճեպազրույցներով:

Թեև ճեպազրույցներին մասնակցում են բոլոր խմբվակցությունները, սակայն այս անգամ ՀՀԿ-ն չներկայացավ: Ամենայն հավանականությամբ, պատճառը պետբյուջեի քննարկումներն էին:

Երկրորդ անգամն էր արդեն, որ ճեպազրույցներին չի գալիս  նաև «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչը:

Հոկտեմբերի 30-ի ճեպազրույցներին մասնակցեցին ՀՅԴ խմբակցությունից քարտուղար Աղվան Վարդանյանը և «Ելք» խմբակցությունը:

Ներկայացնում ենք հատվածներ բանախոսների խոսքերից:

Աղվան Վարդանյան

Ինձ համար բյուջեի գլխավոր ցուցանիշը եղել է ընթացիկ ծախսերի և կապիտալ ծախսերի հարաբերակցությունը: Ցավոք, վերջին տարիներին մենք կապիտալ ծախսերի փոքր չափաբաժին ենք ունենում:

Եկող տարի նախատեսվում է 100 մլրդ դրամով ավելացնել բյուջեն, որի 70 տոկոսը կապիտալ ծախսերն են: Առանց դրանց զարգացում ապահովել հնարավոր չէ:

Այս և հաջորդ տարիները լինելու են տնտեսական իրավիճակի կայունացնող տարիներ:

Բավականին համարձակ փոփոխության է գնացել այս կառավարությունը:

Առողջապահության ոլորոտւմ ունենալու ենք քաղաքացու շահերից բխող փոփոխություններ:

Գաղտնիք չէ, որ մեր առողջապահության համակարգում ոչ միայն բյուջեի միջոցներն են, այլև սև փողերը:

Մամուլը գրել է, որ ես դառնալու եմ նախագահ, ոստիկանապետ: Հիմա էլ՝ փոխվարչապետ: Աշխարհում ոչ մի բան մի բացառեք, բայց ինչ գրել են, ուշադրություն մի դարձրեք:

Մի քանի տասնամյակը շատ է, ես ծրագրում եմ մի քանի տարի էլ լինել: Կհանդիպենք, կխոսենք:

Նիկոլ Փաշինյան

Վիգեն Սարգսյանը ծառայել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ռեֆերենտ: Այսինքն, նրա ծառայությունն անցել է կաբինետներում:

Բանակից զարտուղի ճանապարհով ազատվողների 90 տոկոսը դա անում է առողջական խնդիրների հիմնավորումներով:

Երեք տարի մենք սոցիալական նպաստները, կենսաթոշակները չենք բարձրացրել, բայց ունեցել ենք գնաճ: Միայն 2018-ին 4 տոկոս գնաճ ենք ունենալու: Եթե թոշակներն ու նպաստները չենք բարձրացնում, նշանակում է, որ կառավարությունը վարում է աղքատության խորացման քաղաքականություն: Ընդ որում, 2018-ի հունվարի 1-ից, ԵՏՄ մաքսային նոր օրենսգրքով, լայն սպառման ապրանքների թանկացում է լինելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ