Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի հարատևությունը հնարավոր կլինի ապահովել այն դեպքում, երբ կստեղծվի մի իրավիճակ, երբ Հայաստանը իր հարևանների միջավայրում կկարողանա ապրել առանց արտաքին օգնության և միջամտության։ Այս մասին նա ասել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք պետք է մեր դիտանկյունը փոխենք և ասենք, որ եթե մենք խնդիր ունենք մեր տարածաշրջանում, մենք ինքներս մեզ պետք է առաջինն ընկալենք որպես այդ խնդրի լուծման սուբյեկտ, և մեր առաջին ռեակցիան չպետք է լինի, թե որտեղ կա մի ուժ, որ մենք կարող ենք գնալ դիմել, որպեսզի այդ խնդիրը լուծվի»,- ասել է Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը