30 10 2017

Ինչպիսի՞ն է «Բյուջե – 2018»-ը. Ներկայացնում է կառավարությունը



Հոկտեմբերի 30-ից մեկնարկեցին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերը: Օրակարգում պետական բյուջեի 2018 թվականի նախագիծն է:

 Նիստերի մեկնարկը տրվեց վարչապետ Կարեն Կարապետյանի և ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ելույթներով:

Ներկայացնում ենք որոշ մտքեր պաշտոնյաների ելույթներից:

Կարեն Կարապետյան

Տնտեսական աճի հիմքերը դեռևս ամուր չեն երկարաժամկետ տնտեսական աճի համար:

Ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը հետագա աճի մեկնարկը կտա:

Հարկաբյուջետային քաղաքականությունը տարեկան 5 տոկոս աճի հիմքեր է տալիս:

Պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը դրված է լինելու հստակ հիմքերի վրա:

Մեր եկամտային քաղաքականությունը լինելու է հաշվարկված:

Վարդան Արամյան

Վերջնական նպատակը կայուն, երկարաժամկետ տնտեսական աճի ապահովումն է:

Պետք է հավակնենք 5 տոկոսանոց աճի:

3 տոկոսանոց աճը հնարավորություն չի տալիս մեր առջև ծառացած խնդիրները լուծել:

3.7 տոկոս տնտեսական աճ է սպասվում համաշխարհային տնտեսության մեջ:

Տուրիզմի ոլորտում աննախադեպ աճ ունենք՝ 30 տոկոսից ավելի:

Տարին ամփոփելու ենք 4-4.3 տոկոս իրական տնտեսական աճով:

2017-ի տնտեսական աճին նպաստելու են արդյունաբերությունն ու ծառայությունները:

4.5 տոկոս կլինի 2018-ի տնտեսական աճը:

2018 թվականին 3-4 տոկոս կաճի գյուղատնտեսությունը:

2018-ին շինարարությունը կսկսի վերև բարձրանա:

Տնտեսական աճը 2018-ին կլինի չօգտագործված պոտենցյալի իրացման հաշվին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ