22 01 2025

Պարտադիր չի վազելով գնալ գլուխը խփել պատին, կարելի է դիմացը նայել՝ տեսանելի խնդիրները լուծել․ Ավետիսյան 



 

«Հարցնում եք ու ֆինանսների նախարարն ասում է՝ չէ, նոր հարկ չի առաջանում, նոր բեռ չկա։ Սա իմ հայտարարգիրն է, որը լրացրել եմ հունվարի 18-19-ին, որովհետև ամսի 1-2-ին ձեր համակարգը չէր աշխատում։ Սա ունի երրորդ բաժին, կոչվում ա՝ հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ։ Ստեղ կա 10-րդ ենթակետ և այդ ենթակետը վերտառված է հետևյալ կերպ․ «գույքի օտարման դիմաց եկամուտ»։ Գույք, ըստ ձեր ուղեցույցների, դա անշարժ և շարժական գույքն ա։ Նախորդ տարի ես իմ մեքենան վաճառել եմ՝ 5 տարի շահագործելուց հետո, այստեղ գրել եմ այդ մասին տեղեկատվություն, ավտոմատ հաշվարկել է դրա 10%-ի չափով հարկ։ ՀՀ հարկային օրենսդրությամբ ավտոմեքենաների վաճառքից 10 եկամտահարկ ուղղակի չի կարող առաջանալ»,- Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ