Մենք օրենքով նախատեսված այս պահին գոյություն ունեցող բոլոր գործիքակազմերը օգտագործելու ենք պայքարելու այս թալանչի և անգրագետ իշխանության դեմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
«Քաղաքային իշխանությունը բոյկոտում է երևանցիների և առհասարակ Հայաստանում ապրող մարդկանց իրավունքները։ Եթե մենք իբրև ընդդիմություն նախաձեռնում ենք հնարավորություն, որ ընդդիմությունն ու իշխանությունը միասին գան այստեղ ևս մեկ անգամ քննարկեն այս պահին ամենաբարձր ու կարևոր հնչեղություն ունեցող հարցը, այդ մարդիկ թափանցիկությունը չգիտեն ինչ է, իրենք գիտեն, որ իրենք ունեն կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում ձեռք բերած մեծամասնություն ու ինչ ուզեն կանեն»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը