Ասյօր՝ դեկտեմբերի 18-ին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ճեպազրույցի ընթացքում լրագրողների հարցին՝ ՀՀ-ն կառաջարկի՞, որ հաջորդիվ սահմանազատում կատարվի ՀՀ-ի բռնազավթված հատվածներում, պատասխանեց․
«Մեր հանդիպումները միշտ տեղի են ունենում, որից հետո մամուլի հաղորդագրություն ենք հրապարակում և առավելագույն մանրամասն ներկայացնում արդյունքները»։
Հարցին՝ ինչո՞ւ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևին առաջարկում՝ ԵՄ դիտորդներին հետ քաշել արդեն իսկ սահմանազատված ՀՀ-ի հատվածներից՝ մասնավորապես Կիրանցի հատվածից, ՀՀ փոխվարչապետը պատասխանեց․
«Դուք համատեքստից դուրս եք ձևակերպում հարցը, և ես չեմ կարողանում պատասխանել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը