17 12 2024

Եթե Աշխարհազորայինների մասին օրենքի դրույթը 3 տարի չի գործել, քանի կոպեկ արժի այդ օրենքը․ Մանուկյան 



 

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկվում էր եւ դրական եզրակացության արժանացավ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը, որով սահմանվում է գործող աշխարհազորի համակարգի փոխարինում՝ տեղական պաշտպանության ուժերով։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ելույթ ունենալով նախագծի վերաբերյալ, հայտարարեց, որ 2020 թվականին ընդունված և 2021 թվականին ուժի մեջ մտած աշխարհազորայինների մասին դրույթը չի կատարվել։

«Եթե Աշխարհազորայինների մասին օրենքի դրույթը 3 տարի չի գործել, քանի կոպեկ արժի այս օրենքը»,-ասաց Մանուկյանը՝ նկատելով, որ գործող օրենքով նախատեսված էր, որ կառավարությունն աշխարհազորի գծով փոխմարզպետեր և Երևանի քաղաքապետի տեղակալ այս տարիներին չի նշանակել։

 Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ