10 12 2024

Ներկայիս իշխանությունը սպասարկում է ում շահերն ասես, բացի Հայաստանի և հայ ազգի շահերից․ Կարեն Վրթանեսյան



 

Այսպիսի կազմակերպություններ շատ են պետք, որովհետև այս ոլորտը կարծես խոպան է։ Այս մասին Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն (ՔԻՀԿ) իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեության առաջին տարվա արդյունքների ամփոփման միջոցառման ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ կարեն Վրթանեսյանը։

«Այսօր դաշտում շատ քիչ են մարդիկ, կազմակերպություններ, որոնք համակարգված ձևով այդ խնդիրները կարող են վերհանել, ցույց տալ, դասակարգել ու հասցնել լսարաններին թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։ Այսպիսի կազմակերպություններ շատ են պետք, որովհետև այս ոլորտը կարծես խոպան է։ Այն կազմակերպությունները, որոնք ներկայանում էին որպես իրավապաշտպան կազմակերպություններ մինչև 2018 թվականը ներառյալ, մարդկանց մի մասը, ովքեր քաղհաասարակության մաս էին նրանց մի մասը դարփավ իշխանության մաս, մյուս մասը արտաքին շահերի սպասարկմամբ ա զբաղված»,- ասաց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ