«․․․ Մեր ավանդական գործընկերների հետ փոխգործակցությունը միշտ չէ, որ օգտակար էր»,- այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Կոստանյանը նշել է՝ իրենք անկեղծորեն շահագրգռված են կարգավորել հարաբերությունները։
Նա հայտարարել է նաև, թե հայ ժողովուրդն «ունի եվրոպական ձգտումներ», և Թուրքիան «կարող է կամուրջ դառնալ» ՀՀ-ի և ԵՄ-ի միջև։
«Հայաստանը ձգտում է մոտենալ Եվրոպական միությանը, Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ։ Սահմանների բացման դեպքում Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև»,- ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը