Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Էրդողանը (հասկանալ թուրքը) նախ խոսում է բարեկամությունից ու հաշտությունից, իսկ հետո անմիջապես հարվածում է թիկունքից։
Սա ապացուցված է ժամանակով և պատմությամբ։
Էրդողանը նախ Ասադի հետ հանգստանում էր Միջերկրականի ափին, իսկ հետո ահաբեկիչների հովանավորում Ասադի դեմ։
Հիմա Էրդողանը խոսում էր Ասադի հետ «հանուն Ալլահի» հաշտվելու մասին, իսկ հետո իր ենթակայության թուրքոմաններին ուղարկում Հալեպը գրավելու։
Սա է այն թուրքը, որի հետ Հայաստանում հավատում են, որ կարող են խաղաղ հարևանություն անել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը