30 11 2024

Եթե բարձրագույն պաշտոնի հնարավոր է հասնել առանց բանակային ծառայության, դա ուղերձ է․ Արա Պողոսյան

Եթե բարձրագույն պաշտոնի հնարավոր է հասնել առանց բանակային ծառայության, դա ուղերձ է․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պաղոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Պետականության և հատկապես Բանակի նկատմամբ վերաբերմունքը արտահայտվում է նաև ու հատկապես պետական բարձրագույն պաշտոններում նշանակումների միջոցով։

Եթե բարձրագույն պաշտոնի հնարավոր է հասնել` առանց բանակային ծառայության, դա նշանակում է ուղերձ ժողովրդին, որ ծառայությունից կարելի է խուսափել ու դա ոչ մի բացասական հետևանք չի ունենա քո ամբիցիաների վրա։

Իսկ երբ պետական ամենացածր պաշտոնից սկսած պարտադիր պայման է դառնում զինվորական ծառայության առկայությունը, այդ պարագայում նաև ծառայության նկատմամբ է փոխվում վերաբերմունքը։

Հ.Գ. Ինչպես ժողովուրդն է ասում, «ինչ ցանում ես, այն էլ հնձում ես»»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ