30 11 2024

Ամեն ամիս յուրաքանչյուր քաղաքացու վրա 50 դոլարով պարտք է ավելանում. Բագրատ Միկոյան



Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս ընթացիկ մեկ տարվա մեջ վերցրել է այնքան պարտք, որքան Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը 10 տարվա մեջ: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը:

«Ամեն օր 3,5 մլն դոլարով ավելացել է արտաքին պարտքը, ամեն ամիս յուրաքանչյուր քաղաքացու վրա 50 դոլարով ավելանում է պարտք: Այդ պարտքը պարտադիր պետք է սպարակեք. արտաքին պարտատուներին քցել, ֆռցնել նման նախադասություններ չկա:

Աբսուրդն այն է, որ թոշակառուին ասում են թոշակը չենք բարձրացնելո, բայց ամեն թոշակառուի հաշվարկով 50 դոլար ամեն ամիս պարտք են ավելացնում: 

Առաջարկում եմ, որ երեխան ծնվում է, ծննդատանը տան մի հատ ծննդյան վկայական, մի հատ էլ պարտքի վկայական, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այս երեխան արդեն ունի 3000 դոլարի պարտք»,- նշել է նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ