29 11 2024

Քաղաքական որոշման մի մասը կատարվել է՝ ոչնչացվել է Արցախը, հերթը արցախցիներինն է․ Մետաքսե Հակոբյան



 

Քաղաքական որոշման մի մասը կատարվել է՝ ոչնչացվել է Արցախը, հերթը արցախցիներինն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ-ում արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով քննարկման ժամանակ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին։

«Մենք չենք կարող չարձանագրել մի փաստ, որ մենք որևէ ակնկալիք չունենք դրական։ Եթե դուք օժտված եք մարդկային ամենաբարձր հատկանիշներով և ուզում եք անպայման ինչ-որ լուծում գտնեք և մեզ հանեք այս իրավիճակից, ես վստահ եմ, որ դա ձեզ մոտ էլ չի ստացվելու, որվհետև կա քաղաքական որոշում։ Քաղաքական որոշման մի մասը կատարվել է՝ ոչնչացվել է Արցախը, հերթը արցախցիներինն է»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։   

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ