ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում վերադարձի իրավունքի վրա: Այս մասին ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկման ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը:
«Վերադարձի իրավունքը որպես հստակ իրավունք միջազգային իրավական համակարգում շատ տեղերում չէ, որ ամրագրված է: Որոշակի նշումներ կան դրա մասին 1966 թվականի քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրում, ինչպես նաև մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայում:
Հիմա կլինի, թե չի լինի, դա այլ հանգամանք է, բացի այդ գոյություն ունի նաև Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ վճիռը, որտեղ դրա մասին խոսվում է: Այդտեղ մեջբերումը կա, և այստեղ քաղաքացիության ընդունում-չընդունումը որևէ ազդեցություն այս թեմատիկայի վրա չունի, և դա հստակ է»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը