29 11 2024

ՌԴ-ն աշխատում է «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. Միխայիլ Գալուզին

ՌԴ-ն աշխատում է «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. Միխայիլ Գալուզին

 

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» համագործակցության հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ինչպես նախկինում, հիմա էլ մենք չենք խուսափում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով խթանելուց։ Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցման գործում մենք կարևոր տեղ ենք հատկացնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին: Աշխատում ենք այն Հարավային Կովկասում փոխգործակցության լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ։ 

Հենց այսպիսի դրական միավորող օրակարգն այսօր առավել քան երբևէ արդիական է։ Չեմ կասկածում, որ դարերի ընթացքում ձևավորված ամուր ներուժը և ամուր կապերը Ռուսաստանին և Հայաստանին միասին թույլ կտան համարժեք դիմակայել ուժի բոլոր փորձություններին», - ընդգծել է նա:

Փոխարտգործնախարարը նաև նշել է․

«Մենք համոզված ենք, որ 2020-2023 թվականների եռակողմ համաձայնագրերին համահունչ առաջընթացի համակարգված շարժումը կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղություն և կբացի դրա ստեղծագործական ներուժը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ