ԲԴԽ նախագահը նապաստակի պես փախավ, երբ «SMS» ստացավ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Դատավորներին պաշտպանող ինստիտուտի ղեկավարը նապաստակի պես փախավ պաշտոնից մի sms ստանալով։ Այս խեղճ դատավորներից ի՞նչ եք ուզում»,- նշեց երկրորդ նախագահը։
Հարցին՝ իր պաշտոնավարման շրջանում արդյո՞ք «զանգովի արդարադատություն» չի եղել, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Երբեք։ Այս ամենն ինչ դուք տեսնում եք, սա արդեն հանրային դարձած հանցագործությունների մասին հայտարարություններ են։ Դուք կտեսնեք իշխանափոխությունից հետո ինչ է կատարվել»։
Հարցին՝ իր թիկնապահի գործով դատավորին զանգեր չե՞ն եղել, երկրորդ նախագահը կտրուկ հերքեց զուգահեռ օրինակ բերելով Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուն․ «Հղի կնոջը մեքենայով վթարի ենթարկեցին ու սպանեցին, ո՞վ պատժվեց, նույնիսկ աշխատանքից չեն հեռացրել, համոզված եմ, որ եթե ստուգեք, պարզվելու է, որ մի հատ էլ պարգևավճար է ստացել։ Իսկ դուք գիտե՞ք, որ առաջին դեմքի շարասյան մեջ սովորաբար բժիշկ է լինում, գոնե չէին կանգնել, բժշկին չէին ասել այդ մեքենայով կանգնեք, կնոջն օգնեք, տարեք հիվանդանոց, բայց շատ սիրուն ասում են՝ ժողովուրդ ջան սիրում ենք ձեզ, գիշեր-ցերեկ միայն ձեր մասին ենք մտածում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը