«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր հանցանքներին»,- ուղիղ եթերում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին։
Բագրատ Սրբազանը նշեց. «Մեկ մարդու քմահաճույքով պաշտոնյաներն ազատվում են։ Պատգամավորների, դատավորի պարագայում... Անկախ մարմինները են, բայց ենթարկվում են մեկ մարդու թելադրանքին, կամ սպառնալիքին։ Բոլորիդ նույն ճակատագիրն է սպասվում։ Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը, քայքայմանը, կազմաքանդմանը, հայրենիքի հանձնմանը։ Դուք ինքնակամ կերպով եք դարձել։ Մի արեք դա, հրաժարվեք թե այս մարդուց, թե այդ հանցանքից, մեղքից։
Վաղը ձեզ համար ուշ է լինելու այդ պատասխանատվության տակից դուրս գալու համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը