25 10 2024

Հայաստանում բազմաթիվ պաշտոնյաներ փորձում են թաքնվել Փաշինյանի ստվերի տակ․ զոհվածի մայր  



 

Երկու հայկական պետությունների հիմքում ական են դրել՝ մեկը պայթեցրել, մյուսը պայթեցնելու ճանապարհին է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, նախագահակ նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Ալիսա Գևորգյանը։

«6 տարի է այս երկիրը քանդվում է։ Երկու հայկական պետությունների հիմքում ական են դրել՝ մեկը պայթեցրել, մյուսը պայթեցնելու ճանապարհին է։ Կա տպավորություն, որ այս ամբողջի հեղինակը ընդամենը մեկ մարդ է և ամբողջության պատասխանատվություն է կրում ընդամենը Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում բազմաթիվ բարձր պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, որոնք այս մարդու ստվերի տակ փորձում են թաքնվել և խուսափել իրենց պատասխանատվության բաժնից։ Ես՝ որպես այս երկրի քաղաքացի, այստեղ եմ, որպեսզի ամրագրեմ այս նախագահ կոչված անձի իր կյանքում երկրորդ կարևորագույն դրվագը։ Առաջինը Անգլիայի թագուհու դագաղի հետ լուսանկարն էր, երկրորդն էլ Հայաստանի դագաղի վավերացման տակ ստորագրությունը»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ