19 09 2024

Այսօր մեր ցավի, ամոթի, խայտառակության, խարանի օրն է․ Բագրատ սրբազան  



 

«Ազատագրության առաջին իսկ օրվանից մենք բազմաթիվ հերոսներ ունենք, որոնք գտնվում են անհայտության մեջ, ու դա մեր ներսում նույնպես անհայտության մեծ վիհ է բացել»,- Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանը շարունակեց. «Մեր մաղթանքը, խնդրանքն ու աղոթքն է, որ Աստծո հրաշքով նրանք տուն վերադառնան։

Մեր զորակցությունն ենք  հայտնում գերության ու պատանդառության մեջ գտնվող մեր սիրելի հայրենակիցներին, Արցախի մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը և հասկանալով հանդերձ, որ նրանք գտնվում են պատանդառության մեջ մեր թշնամիների՝ Ադրբեջանի իշխանությունների հետ այս իշխանության ուղղակի հանցավոր համագործակցության հետևանքով, միևնույն ժամանակ սա խարան է նաև միջազգային հանրության համար։

Մեր եղբայրների՝ Բաքվի բանտերում գտնվելն ուղղակիորեն դատապարտություն է այն անտարբերության, քաղաքական շահերից դրդված այն կեցվածքի ու վերաբերմունքի, որ միջազգային հանրություն կոչվածը դրսևորում է այսօր մեր հայրենակիցների, եղբայրների նկատմամբ, ովքեր Բաքվի բանտեում են»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ