Հաղթահարեք վախը ձեր սրտերում և գնացեք արտահերթ ընտրությունների։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ավագանու նիստի ընթացքում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը․
«Ինչպես հանրապետական մաշտաբով Նիկոլ Փաշինյանը խոստացավ Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, խաղաղություն ու բերեց Արցախի հայաթափում ու նոր կորուստներ, այնպես էլ քաղաքային մակարդակով է նույն գործելաոճը շարունակվում։ Ասել եք արագաչափերն ու տեսախցիկները կվերացնենք՝ ավելացրեցիք։ Ասել եք կոռուպցիա չկա, հիմա նույնիսկ ինքներդ ձեր թիմակիցների կոռուպցիան չեք կարողանում թաքցնել և ներիշխանական ռազբորկանների արդյունքում ձեր ներքին կեղտոտ սպիտակեղենը հանրության առաջ է հայտնվում։ Պարզվում է լավ էլ կոռումպացված եք։ Ասել եք արժանավորների կառավարում է լինելու, մայրաքաղաքն ու երկիրը թաղել եք վատ կառավարման տակ, ոչ պրոֆեսիոնալիզմը, խնամի-ծանոթ -բարեկամով հարց լուծելը աչք է ծակում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը