Մենք չգիտենք, դա ինչ փաստաթուղթ է, ինչ կետեր է ներառում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը պատրստ է խաղաղության պայմանագրի համաձայնեցված 13 կետերը ստորագրել որպես խաղաղության պայմանագիր:
«Սա նշանակում է ամեն գնով ձգտել խաղաղություն մուրալ, ինչ-որ բան ստորագրել եւ առաջին հերթին ծախել սեփական ժողովրդի վրա, որ ես խաղաղություն եմ բերել, որը գոյություն չունի: Երկրորդ, ինչ-որ կերպով խուսափել այն պարտավորություններից, հարկադրանքներից, որոնք իր առջեւ դրված են: Սա իր սեփական կաշին ու իշխանությունը պահելու ուղղակիորեն քաղաքականություն է»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը