28 06 2024

Նիկոլ Փաշինյանը անում է այն, ինչ հանձնառություն ստացել է․ Աննա Մկրտչյան 



ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողները պատգամավոր Աննա Մկրտչյանից հետաքրքրվեցին՝ հունիսի 12-ի դեպքերի ֆոնին, երբ ոստիկանությունն անակնկալ ձևով հատուկ միջոցներ կիրառեց խաղաղ ցուցարարների դեմ, ինչպե՞ս կգնահատի ԵԽԽՎ-ի ընդունած՝ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և կատարման մասին բանաձը, որում բարձր է գնահատվել ոստիկանության բարեփոխումները և գործելաոճը։

«Նիկոլ Փաշինյանը անում է այն, ինչ հանձնառություն ստացել է։ Մասնավորապես, ինքը Հայաստանի շահերի հաշվին բերելու է մեր աշխարհաքաղաքական նպատակների, խնդիրների իրականացմանն ու լուծմանը, ուրեմն, շատ նորմալ է․ այն գազանությունները, որոնք հանձնարարվում են, կազմակերպվում են Նիկոլի կողմից և իրականացվում են կարմիր և սև բերետներ հագնող կենդանիների կողմից, մեզ մոտ դրանք ընդհանրապես չեն նշվելու»,- հայտարարեց պատգամավորը։

Աննա Մկրտչյանը զուգահեռներ տարավ հարևան Վրաստանի հետ, որտեղ նույնպես հակակառավարական ցույցեր են և նույն ԵԽԽՎ-ն, եվրոպական այլ կառույցներ, խստորեն դատապարտել են ոստիկանների գործողությունները․ «Մեր հարևան պետությունում 35 նռնակ չեն նետել ցուցարարների վրա, բայց դատապարտում են ոստիկանների գործողությունները, մեզ մոտ՝ ոչ, դատարանում խոսքի համար ազատությունից զրկված, հետագայում սպանված Արմեն Գրիգորյանի մասին, իհարկե խոսք չկա, 100-ավոր քաղբանտարկյալների մասին էլ անդրադարձ չի լինելու»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ