Փաշինյանը վերջին անգամ է գնալու Սարդարապատ որպես վարչապետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Մենք գնում են Սարդարապատ՝ նշելու Մայիս 28-ը՝ մեր իրական տոնը։ Մենք ոչ մեկից այդ տոնը չենք գողացել, տարիններով նշել ենք, մեր ինքնության մաս է կազմում։ Փաշինյանը գնում է Սարդարապատ, վերջին անգամ այցելելու՝ որպես վարչապետ։ Դեռ ուսանողական տարիներից եմ ես գնացել, Սարդարապատի տեղը դեռ չգիտեին մարդիկ: Շուտով մայիսի 28-ն էլ կուզենան հանել, ինչպես մայիսի 9-ը: Հիմա ամենակարեւոր հարցը այս մարդու հեռացումն է, մնացածը ածանցյալ է»,-ասաց նա:
Հարցին, թե ոստիկանապետը հայտարարում է, թե Սրբազանը վիրավորում է ոստիկանությանը, Բագրատ Սրբազանը ասաց, որ եթե «ոստիկանապետ կոչվածը» կարող է ցուցարարներին լակոտ անվանել, ապա նրան ամեն ինչ կարելի է ասել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը