Անցյալ օրը տեսաք դիվանագիտական կորպուսը, որը չկարողացան հանդուրժել: Այս մասին Ժուռնալիստների միությունում հանդիպման ժամանակ նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Դիվանագետները դասալիք են, Սրբազանը գործակալ է, Գառնիկը մասոնական է, Սուրենը 4-րդ պետության կողմից ներդրված է, 5-րդ շարասյուն է: Մենք բոլորս երկիրը քայքայած մարդիկ ենք, բայց մի փաստ կա, որ իրենք չեն կարող հրաժարվել. 2023 թվականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստում Արարատ Միրզոյանն ասում է մի բան, իրեն հերքում է թշնամի երկրի ԱԳ նախարարը՝ հղում անելով Արարատ Միրզոյանի վարչապետին: Սա պետության նկարագիր է: Սրա հերքումը, մերժումը կարո՞ղ են տալ: Չեն կարող, և շատ բան չեն կարող: Առջիկայում կտեսնեն բժշկական համայնքները, փաստաբանական, իրավաբանական, կտեսնեն տնտեսագետներին, կրթության մշակներին»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը