01 05 2024

ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու․ Փաշինյան

ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու․ Փաշինյան

Այո, կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու։

 

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։

«Սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու։

Սահմանի պահպանության հարցը ամբողջությամբ իրականացնելու է ԱԱԾ սահմանապահ զորքերը։

Որովհետև սահմանապահ զորքերի մանդատն է իրականացնել ՀՀ-ի սահմանի պահպանությունը։

Այսինքն էդ հատվածում, սահմանի վրա մենք Պաշտպանության նախարարության դիրքեր չենք ունենալու։ Այո, կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն էդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականանցելու»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ