21 02 2024

Փոխնախարարն ասում է՝ խոստումը չեն կատարում, որովհետև ուզում են որակով անել



ՀՀ ԶՈւ-ն ե՞րբ հանդես կգա նոր հանդերձանքով: Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանին:

«2023 թվականի փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ-ն «զինված ուժերում նախատեսված բարեփոխումների շրջանակներում» հայտարարեց բոլոր տեսակի համազգեստների և դիզայնի փոփոխության մրցույթ : Հրապարակում եմ 2023 թվականի երկու լուսանկար։ Սա ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ատեստացիան է՝ համազգեստների տարբերությանը նայեք, մարդ գետինն է մտնում»,- ասաց պատգամավորը՝ ցուցադրելով երկու լուսանկար:

Կարեն Բրուտյանն ասաց, որ խոստման չկատարելու պատճառն այն է, որ ուզում են որակով անել, իսկ դա կարող  տարիներ տևել։

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ