08 02 2024

Դավաճանը ԱԺ-ում կրկին ակնհայտորեն ստեց․ քաղաքագետ

Դավաճանը ԱԺ-ում կրկին ակնհայտորեն ստեց․ քաղաքագետ

Գերագույն գլխավոր հողավաճառ դավաճանը երեկ ԱԺ-ում կրկին ակնհայտորեն ստեց ու փորձեց կոծկել իր դավաճանությունը, այս անգամ հղում կատարելով «Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969 թվականի կոնվենցիա»-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը:

«Խոսքը վերաբերում է խաղաղության համաձայնագրում տեղ գտած մեկ հոդվածին, որի համաձայն՝ «կողմերը չեն կարողանալու իրենց ներքին օրենքներին հղում կատարելով վիճարկել համաձայնագրի վավերականությունը»:

Ըստ նիկոլի և նրա միջազգային օրենքի «խորհրդական», ՀՀ Սահմանադրության բռնաբարման գլխավոր մեղսակից վլադիմիր վարդանյանի դա Վիեննայի միջազգային կոնվենցիայի կետ է և նույնությամբ ներառվել է համաձայնագրում, ինչը բացարձակ սուտ է:

Խոսքը վերաբերում է «Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969 թվականի կոնվենցիա»-ի 46-րդ կետին:

հիշյալ կոնվենցիայի 46-րդ կետն ընդգծում է, որ որևէ պետություն չի կարող իր ներպետական օրենքներին հղում կատարելով վիճարկել իր ստորագրած համաձայնագրի վավերականությունը ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵԹԵ ԽՈՍՔԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԻՆ ԵՎ ԽԱԽՏՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԿՆՀԱՅՏ ԿԵՐՊՈՎ:

Կարծում եմ հստակ է, որ կոնվենցիայի այդ կետի բացառության բաժինը վերաբերում է երկրի Սահմանադրությանը, որից ավելի կարևոր ու հիմնական օրենք անկարելի է պատկերացնել:

Ամփոփելով կարելի է նշել.

Ա. Վիեննայի 1969 թվականի կոնվենցիայի 46-րդ կետը չի վերաբերում Սահմանադրության խախտմամբ ստորագրված համաձայնագրին (նիկոլ-ալիև զույգի հեղինակած Հայաստանի երկրորդ կապիտուլյացիայի փաստաթղթին):

Բ. Առանձին հոդվածով խաղաղության համաձայնագրում նման նշում կատարելով նիկոլ-ալիև զույգը փակում են երկրորդ կապիտուլյացիան որևէ կերպով՝ նույնիսկ ՍԴ-ում, վիճարկելու հնարավոր բոլոր ուղիները:

Հ.Գ. «Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969 թվականի կոնվենցիա»-ի անգլերեն և հայերեն հղումները ներքևում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ