01 02 2024

Փաշինյանն այցելել է Հանրային ռադիոյին՝ այս անգամ առանց դուռը կոտրելու

Փաշինյանն այցելել է Հանրային ռադիոյին՝ այս անգամ առանց դուռը կոտրելու

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային ռադիոյին։

Վարչապետի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հաղորդման անոնսը, որտեղ Փաշինյանը ասում է.

«Մենք պետք է չթողնենք, որ ոչ մեկ դրսից մեր պետական հարցերին խառնվի: Եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես, լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկ քեզ չի կարող ասել, ինչու էս դու քո բանակը ուժեղացում:

Լեգիտիմ հարաբերությունը հետևյալն է՝ ինչ եմ ակնկալում ես ձեզանից, և ինչ եք ակնկալում դուք ինձանից: Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք: Որն է այն կետը, որն է այն պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վերածվում են պետական ժողովրդի, այդ պահը Սահմանադրական հանրաքվեն է»:

Հաղորդումը եթեր կհեռարձակվի այսօր 19:00-ին Հանրային ռադիոյի եթերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ