29 01 2024

Նարինե Հայրապետյանին ստիպել են ցուցմունք տալ Լևոն Քոչարյանի և Անդրանիկ Թևանյանի դեմ



Իրավապահ մարմիններին իրեն առևանգելու մասին  հաղորդում, ապա նաև ցուցմունք տված Նարինե Հայրապետյանը, որ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ է, նոր տեսաուղերձով դիմել է իր ընկերներին, գործընկերներին։

Նա հայտնել է, որ քաղաքական ապաստա ն է խնդրել Ռուսաստանից, համարում է, որ միայն այդ երկրում է, որ իր կյանքին վտանգ չի սպառնում։

«Նիկոլ Փաշինյանը հետապնդումներ է սկսել բոլոր այն անձանց ու ուժերի նկատմամաբ, որոնք ցանկանում են երկիր ունենալ։ Փաշինյանն ու նրա ուժային կառույցները քիչ է, որ ծախեցին Արցախը, ծախում են նաև Հայաստանը»,-ասում է նա տեսանյութում՝ դրանում նշելով նաև սորոսի հիմնադրամի ու սորոսականների դերը։

Նա մանրամասնում է, որ ոստիկանությունում իրեն ստիպել են ցուցմունք տալ իր ղեկավարության դեմ, հիշեցնում է, որ ինքը «Մայր Հայաստան» դաշինքի ու խմբակցության անդամ է։

«Նրանք ինձ ստիպել են ցուցմունք տալ Լևոն Քոչարյանի ու Անդրանիկ Թևանյանի դեմ»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ