11 01 2024

Դեպքեր են լինում ծառայության ընթացքում, որ պարզում ենք՝ կապված են խաղադրույքների հետ. Փաշինյան



Կառավարության այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն առաջարկեց սահմանափակել զինծառայողների մասնակցությունը մոլեխաղերին:

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց.

«Այո, կարող ենք դա անել: Մենք այդպիսի խնդիրներ ունենում ենք: Իրավիճակներ լինում, ինչ-որ դեպքեր են տեղի ունենում, այդ թվում ծառայության ընթացքում, հետո հետաքննությամբ գնում-գնում ենք, պարզվում է, որ դա ծառայության հետ ոչ մի կապ չունի, այլ կապ ունի տարբեր խաղադրույքների,  պարտքերի եւ այլնի հետ: Նաեւ այդ պրոբլեմի հետեւից գնալով է, որ եկել հասել ենք այստեղ: Սկզբում գազալցակայաններից, բենզալցակայաններից հանեցինք, հետո գովազդը արգելեցինք, հիմա էլ հաջորդ քայլն ենք անում, ինչը ճիշտ է՝ քայլ-քայլ գնալ սահմանափակումների»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ