Տարվա առաջին աշխատանքային օրը Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին:
Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ ավելացնելով․
«Առաջին կանգառը Վարդաբլուրի միջնակարգ դպրոցն էր, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Շինարարության համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինաշխատանքները սկսվել էին 2022թ. մայիսին»:
Փաշինյանին ուղեկցում էին ՏԿԵ նախարարը, ԿԳՄՆ նախարարը, ՔՊ երկու պատգամավորներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը