22 11 2023

Ի՞նչ սանկցիա է սպասվում այն թաղապետերին, որոնք խուժանի պես ընկած մարդու էին հարվածում. Սամվել Հակոբյան



2018 թվականին ես նույնպես հավատացի, որ չարը գնում է, բարին պետք է գա, որովհետև բոլորս դժգոհ էինք նախկին իշխանություններից, որովհետև խուժաություն, թալան և ագրեսիա: Այս մասին ավագանու նիստին ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

«Ստացվում է այնպես, որ երկու խմբակցության կանայք իրար հետ կռվում են, իսկ երրորդ ուժի թաղապետերը գալիս խուժանի պես միջամտում են, հիմա ուզում եմ հասկանալ պարոն Ավինյան, թե ինչ է սպասվում այդ թաղապետերին: Նորից եմ կրկնում ես հպարտացել, ուրախացել եմ այն ամենով, ինչ տեղի է ունեցել 2018 թվին, հիմա զզվում եմ տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ