Համաձայն ՀՀ կառավարության 25.04.2013թ. թիվ 501-Ա որոշման՝ Երևան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 62.6 քառ. մետր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին:
Կազմակերպությունը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե ՀՀ կառավարության 25.04.2013թ. թիվ 501-Ա որոշման հիմքով Կոմիտեի և Կազմակերպության միջև կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետի երկարաձգման խնդրանքով:
Սույն ծրագրի նպատակը հանդիսանում է Կազմակերպության գործունեության լուսաբանումը, լրատվամիջոցների և հանրության հետ մշտական կապի ապահովումը, ինչպես նաև Կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումների լուսաբանումը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Կոմիտեի կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի N 501-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ կառավարության 25.04.2013թ. թիվ 501-Ա որոշման հիմքով Կազմակերպության հետ կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը երկարաձգել 2 տարով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը