03 11 2023

Մոտ ապագայում գուցե լավ նորություն ունենանք. նախարարը՝ ՀՀ-Թուրքիա սահմանի մասին



 «Մեզ համար շատ կարևոր է ՀՀ -Թուրքիա կարգավորման գործընթացը»,- ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Կա  գործընթաց, կա խոսակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին: Ուզում եմ լավատեսություն հայտնել` ասելով, որ առնվազն մեր այն պայմանավորվածությունը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանն առայժմ հատուկ խմբի մարդկանց համար բացելուն, այն է, Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների և երրորդ երկրների բոլոր քաղաքացիների համար, մոտ ապագայում այստեղ գուցե լավ նորություններ ունենանք», - նշեց Միրզոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ