27 10 2023

Ղարաբաղյան զարգացումներից հետո Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են

Ղարաբաղյան զարգացումներից հետո Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են

Ղարաբաղյան զարգացումներից հետո Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են Թբիլիսիում։ Այս մասին գրում է Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը։ 

Հանդիպումն անցկացվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ղեկավարությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները  մի քանի ժամ դեմ առ դեմ քննարկել են երկու երկրների միջև հակամարտությունը։

Վրաստանի վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է գալա ընթրիք։

Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» ֆորումն անցկացվում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հովանու ներքո։ Ֆորումին մասնակցում են ավելի քան 2000 պատվիրակներ աշխարհի շուրջ 60 երկրներից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ