Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ պետք է կայանար նրա և Փաշինյանի հանդիպումը` Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Պատճառը «Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաև Էրդողանի` հանդիպմանը մասնակցելու Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը»:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահը չի մեկնի Իսպանիա: Այցը հետաձգվել է, քանի որ թուրք առաջնորդը մրսել է և իրեն վատ է զգում։
Երկու տեղեկություններն էլ պաշտոնապես հաստատված չեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը