01 10 2023

Զոհ ենք մի մարդու տգիտությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան

Զոհ ենք մի մարդու տգիտությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան

Երեսուն տարի երբևէ լսե՞լ եք, որ ԼՂ-ի հետ կապված մեկը տեռորիզմի մասին խոսի, նկատում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանը նույնիսկ նման բան չի խոսել։

«Ուզում եք ասել, որ Մինսկի խմբի համանախագահող երեք գերտերությունների ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, երբ գալիս էին տարածաշրջան, հանդիպում ԼՂ ղեկավարության հետ՝ խոսում էին տեռորիստների հե՞տ, իսկապե՞ս։ Ձեր լռությունը հենց այդ բոլորի հակառակն է վկայում։ Ո՞ւր է ԱԳՆ-ն, ինչո՞ւ ձայն չեք հանում»։

Նա նաև ընդգում է, որ նույնիսկ շատ ավելի դաժան պայմաններում Արցախը չի դատարկվել, մեր պատմության որևէ ժամանակահատվածում նման իրավիճակ չի եղել․

«Սա ՀՀ իշխանության վարած սխալ քաղաքականության արդյունքն է։ Վերջին հիգն տարիներին, յուրաքանչյուր ճակատագրական փուլում, մինչև Փաշինյանն իր ճակատագրական սխալն անելը, նրան խորհուրդներ են տրվել հրապարակային ու կուլիսային, չի լսել։ Նրան խոհուրդ է տրվել ԱԹՍ-ների հետ կապված՝ արհամարհել է։ Ունեցել ենք այս վիճակը։ Զոհ ենք մի մարդու տգիտությանը, անգործությանը։ Չի կարողանում։ Այսօր մեր առաջ նոր մարտահրավերներ են, մի նոր ճակատագրական փուլ ենք մտնում։ Փաշինյա՛ն, դու խորհրդի կարիք ունես»։

Օսկանյանը հավատացնում է, որ այսօր հնարավոր է դեռևս ինչ-որ բան անել, անելիք ունենք դիվանագիտական դաշտում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ