«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եթե որևէ մեկը կարծում է, թե Արցախում կռիվն ավարտվել է` չարաչար սխալվում է:
Այս պահին ընդամենը հրադադար է:
Իսկ թե ինչ է սպասվում Արցախին, արցախցուն դեռ շատ անորոշ է:
Ադրբեջանցիների հետ անընդհատ բանակցություններ են, սակայն այդ ամենն էլ շատ դժվար է բանակցություն անվանելը:
Մեծ առումով ահաբեկիչը զենքը գլխներիս դրած անընդհատ սպառնում ու իր անելիքներն է թելադրում ու այս պահին շատ դժվար է այդ գործընթացը բանակցություններ անվանել:
Շրջաններն առանձին, Ստեփանակերտն իր հերթին` պաշարված են, մարդիկ` պատանդի կարգավիճակով ու առանց լուրջ միջազգային ճնշման դժվար է քիչ թե շատ սպասումներ ունենալ:
Ես սա չեմ ասում նրա համար, որ իմ բնույթով վատատես եմ, այլ պետք է իրադրությունը հնարավորինս ճշգրիտ գնահատել, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է շարժվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը