21 09 2023
Խոսելու ժամանակը վերջացել է պետք է սկսել գործողություն․ Վազգեն Մանուկյան
«Խոսելու ժամանակը վերջացել է պետք է սկսել գործողություն»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
«Մենք դեռ շատ կհավաքվենք, կքննարկենք այս իշխանութւոնը դուրս շպրտելուց հետո, թե ինչ ճանապարհով է գնալու մեր Հայաստանը։ Բայց այժմ մեր աչքի առաջ արյունաքամ է լինում Արցախը, անպաշտպան, ոչ մի պաշտպան չունի։
Ցանկացած երկր իր քաղաքացու, իր հայրեակցի համար ինքնաթիռ է ուղարկում մեկ հոգու փրկելու համար։ Այնտեղ կանայք են զոհվում, երեխաներ, տղամարդիկ մինչև հիմա պայքարում են, ո՞ նց կարող է սենց իշխանություն լինել։ Այս իշխանությունը գոյություն չունի։ Դուք եք իշխանությունը։
Այս իշխանությունը մտածում է, որ մի երկու օր էլ հանրահավաք կանեն, մի երկու մեքենա կվնասեն, կհանդարտվեն, կգնան տուն։ Այն ցեղասպանությունը, որ մեր իշխանության պատճառով ու մեղքով տեղի է ունենում Արցախում, մտնելու է Հայաստան»,- ասաց Վազգեն մանուկյանը։
Նա ասաց, որ սկսում են զանգավածային անհնազանդության ակցիաներ։
Մանրամասն՝ տեսանյութում։