13  05  2017

Երևանում լռության օր է

Երևանում լռության օր է

Մայիսի 13-ին Երևանում լռության օր է: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ավարտվեց: Մայիսի 14-ին, առավոտյան 8-ին կբացվեն Երևանի 474 ընտրական տեղամասերը և կփակվեն երեկոյան 8-ին:

ՀՀ ոստիկանության տվյալներով՝ Երևանում ընտրողների թիվը 841 937 է

Ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 32 տեղական և 3 միջազգային լրատվամիջոց: Հավատարմագրվել է 17 տեղական և 1 միջազգային դիտորդական կազմակերպություն՝ 5138 դիտորդով:

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են երկու կուսակցություն և մեկ դաշինք: ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, «Ելք» դաշինքինը՝ Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ Զարուհի Փոստանջյանը:

Երեք ուժերն էլ կհայտնվեն քաղաքապետարանում, քանի որ նման մասնակցության պարագայում ձայների նվազագույն շեմ սահմանված չէ:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը հրաժարվեց մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Ամենաուշագրավը և անհասկանալին, սակայն, խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքի՝ ընտրություններին չմասնակցելու որոշումն էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ