Ես Մարտակերտի Մաղավուզ գյուղի եմ, որտեղ հիմա կռիվ է ու լիքը երեխեք մեռնում են: Այս մասին կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց արցախցի մի կին:
«Հիվանդանոցի պադվալներում լիքը երեխեք են, էյնտեղ է մորքուրիս աղջիկն իր 4 երեխեքի հետ: Փոքրը երեք ամսական է: Շատ-շատերն իրենց նման հիվանդանոցներում են:
Ոստիկաններին կոչ եմ անում լինել հայ, ոչ թե թուրք, էդ զենքեը վայր դնեն, էթան մեր տղերքի մոտ: Մենք լիքը հերոսներ ենք կորցրել, ո՞նց կարող ենք էդ հողը այդպես հեշտ գրիչի ծայրով նվիրենք թուրքին»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը