19 09 2023

ՀՀ իշխանական քարոզչական կենտրոնները զբաղված են Արցախի շուրջ ինտրիգներ հորինելով. Տիգրան Աբրահամյան

ՀՀ իշխանական քարոզչական կենտրոնները զբաղված են Արցախի շուրջ ինտրիգներ հորինելով. Տիգրան Աբրահամյան

«Հայաստանի իշխանությունն Արցախի այս բարդագույն փուլում ոչ միայն որևէ լուրջ քայլով չի աջակցում, այլ իր քաղաքական-քարոզչական ռեսուրսներն օգտագործում է հարվածներ հասցնելու համար»:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանյան իշխանությունը մինչև հիմա չի մարսում, որ Արցախում իր հովանավորած ուժերը, դեմքերը մարգինալացվել են, որևէ լուրջ ազդեցություն չունեն հասարակական-քաղաքական կյանքում:

Չեմ կարող նաև չարձանագրել, որ այդ ուժերին դաշտից «դուրս են գրել» արցախցիները, որովհետև տեղում հստակ գիտակցում են, որ Արցախը աղետի հասցրած փաշինյանական ռեժիմի ծածուկ կամ բացահայտ աջակիցներն Արցախում գործոն չեն կարող լինել:

Այս իրավիճակում իրադրությունից ելքեր փնտրելու կամ գոնե Արցախին չվնասելու փոխարեն ՀՀ իշխանական քարոզչական կենտրոնները զբաղված են Արցախի շուրջ ինտրիգներ հորինելով, անընդհատ տարբեր բուծված դեմքերի կողմից Արցախը հարվածի տակ պահելով և Արցախն անընդհատ Ադրբեջան հրելով:

Արցախը դիմակայում է հսկայական ճակատով, տարբեր մակարդակներում և ուղղություններով»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ