17 09 2023

Արդյո՞ք փոխելու է ՀՀ-ն արտաքին քաղաքականության վեկտորը, թե ոչ. Փաշինյանը հստակ չպատասխանեց



Հայաստանն ուշադիր հետևում է բոլոր հայտարարություններին, ըստ անհրաժեշտության արձագանքում է ու կարձագանքի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հայտարարությանը, որն ասել էր, թե  ԱՄՆ-ն ձգտում է հասնել  այն կետին,  որը իրական որոշումն է Հայաստանի կողմից` դառնալ Արևմուտքի գործընկերը` ի հակադրություն Ռուսաստանի:

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը թափանցիկ է: Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ  կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի»,- նշեց նա:

Փաշինյանը հրաժարվեց մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի խոսքերը, ասաց` նախընտրում  է մեկնաբանել միայն Պուտինի հայտարարությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ